Լավագույնը` մեր այգիներից

Պատմություն
Գյուղատնտեսությունը «ՎՌ ԱՐՄԵՆԻԱՆ ՖՐՈՒԹ» և «ՖԱՆՖՐՈՒԹ» ընկերությունների խմբի զարգացող ուղղություններից է: Ամեն ինչ սկսվեց դեռևս 2016 թվականին, երբ Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքի մոտակայքում հիմնվեց ընկերությունների խմբի առաջին այգեգործական տնտեսությունը: Ստեղծվեցին եվրոպական նորարարական սկզբունքներով և տեխնոլոգիաներով հագեցած, 35.5 հեկտար հողատարածքով, խնձորի, կեռասի, ծիրանի ինտենսիվ պտղատու այգիներ:
Հայաստանում այգեգործության, հատկապես տեղական արտադրանքի խթանման նպատակով կիրառվեց ոչ միայն ինտեսնիվ այգիների մոդելը, այլև երկարատև ուսումնասիրությունների, եվրոպական ճանաչված այգեգործական ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում կյանքի կոչվեց Հայաստանում իր տեսակով և ծավալով նախադեպը չունեցող գլոբալ նախագիծ:



Հանրահայտ եվրոպական, մասնավորապես իտալական և հոլանդական տնկարարարական տնտեսություններից ներկրվեցին աշխարհում մեծ ճանաչում վայելող տանձի տարատեսակ տնկիներ:
Ակտիվ կերպով սկսվեց այգիների ընդլայնման գործընթացը:

Արագածոտն մարզի Արագածավան համայնքում ձեռք բերվեց 370 հեկտար հողատարածք:

2021 թվականին հիմնվեցին 100 հեկտար հողատարածքով Կոնֆերանս տեսակի տանձի այգիներ:
Օրեցօր ընդլայնվելով` այսօր վերջինս զբաղեցնում է 155 հեկտար հողատարածք, որտեղ աճեցվում են ոչ միայն Կոնֆերանս (կանաչ և կարմիր) այլև Լուկաս, Վիլիամս, Նովեմբրա տեսակի տանձեր: Առաջիկա ծրագրերում նախատեսվում է տանձի այգիների ընդլայնում ` այն հասցնելով 170 հեկտարի:
Մրգի երկարատև պահպանման նպատակով սկսվել են 7500 տոննա տարողությամբ, մթնոլորտի կարգավորման հնարավորությամբ հագեցած գերժամանակակից սառնարանային տնտեսության հիմնման աշխատանքները:
Ընթացիկ տարում գործարկվելու է նաև մրգի տեսակավորման գերժամանակակից ավտոմատացված հոսքագիծը, որը հնարավորություն կընձեռի միրգը տեսակավորել ըստ որակի, տրամաչափի, գունային երանգավորման և արտաքին վնասվածքների:

Մեր առաքելությունը
Ձգտելով կատարելության` կիրառելով ինտենսիվ պտղատու այգիների նորարարական մոդելը և միջազգային փորձը, ստեղծելով և աճեցնելով, մենք ցանկանում ենք Հայաստան երկրի բարգավաճման գործում մեր ներդրումն ունենալ` այն դարձնելով առաջատար գյուղատնտեսական երկիր:
Մշտապես շարժվել առաջ, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև էկոլոգիայի խթանման նպատակով ամայի տարածքները դարձնել պտղատու այգիներ:
Հեռանկարային պլաններում տանձի պտղատու այգիներին կմիանան նաև 100 հեկտար հողատարածք զբաղեցնող կորիզավոր մրգերը:
