ԼԱՎԱԳՈՒՅՆԸ` ՄԵՐ ԱՅԳԻՆԵՐԻՑ
Հայաստանում այգեգործության, հատկապես տեղական արտադրանքի խթանման նպատակով կիրառվեց ոչ միայն ինտենսիվ այգիների մոդելը, այլև կյանքի կոչվեց Հայաստանում իր տեսակով և ծավալով նախադեպը չունեցող գլոբալ նախագիծ:
ՄԵՐ ԱՅԳԻՆԵՐԻ ԱՆՈՒՇԱՀԱՄ ՄՐԳԵՐԸ
ՏԱՆՁ
Հայաստանի հողում աճեցված, աշխարհով մեկ ճանաչված և սիրված տանձի տեսակները «ՖԱՆՖՐՈՒԹ»-ի ինտենսիվ այգիներում:
ԽՆՁՈՐ
Դեռևս 1914 թվականին Արևմտյան Վիրջինիայից արտահանված և տարածված խնձորի տեսակը Հայաստանում:
ԾԻՐԱՆ
Այս միրգն այնքան հայկական է, որ աշխարհի որ ծայրում էլ այն համտեսես` կամա թե ակամա մտածում ես Հայաստանի մասին:
Բերքահավաք և մթերում
Բերքահավաքը արտադրական բոլորաշրջանի ամենապատասխանատու փուլն է, քանի որ մրգի քաղը պետք է կազմակերպվի մասնագիտական այնպիսի հմտությամբ, որպեսզի պահպանվի վերջինիս արտաքին տեսքը և դրան զուգահեռ չվնասվեն նաև բերքատու ծառերը:
Տեսակավորման աշխատանքներ
Մրգի արտադրական բոլորաշրջանի նախավերջին և ամենակարևոր փուլերից մեկը դա տեսակավորումն է:
Այդ իսկ նպատակով ձեռք է բերվել մրգի տեսակավորման գերժամանակակից ավտոմատացված հոսքագիծ, որը հնարավորություն կընձեռի միրգը տեսակավորել ըստ որակի, տրամաչափի, գունային երանգավորման և արտաքին վնասվածքների: