Բերքահավաք և մթերում
Բերքահավաքը արտադրական բոլորաշրջանի ամենապատասխանատու փուլն է, քանի որ մրգի քաղը պետք է կազմակերպվի մասնագիտական այնպիսի հմտությամբ , որպեսզի պահպանվի վերջինիս արտաքին տեսքը և դրան զուգահեռ չվնասվեն նաև բերքատու ծառերը :
Օգոստոս ամսից այգիներում ակտիվ սկսվում է հայկական հողում աճեցված և քաղցրահամ ջրով սնուցված տանձի բերքահավաքի մեկնարկը:






Բերքահավաքին բնորոշ եռուզեռի մթնորոտում վերջինիս բացումը սկսվում է վաղահաս Վիլիամս տանձով, որից հետո միմյանց հաջորդում են կարմիր և կանաչ Կոնֆերանսները (օգոստոս-սեպտեմբեր):
Այնուհետև սկսվում է Լուկասի բերքահավաքը: Արտադրական բոլորաշրջանն ավարտվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին` Նովեմբրա տանձով:
Բերքահավաքին հաջորդում է մթերման բարդ գործընթացը:
Մրգի երկարատև պահպանում այնպիսի պայմաններում, որպեսզի չտուժեն վերջինիս և արտաքին, և համային հատկանիշները: Այդ իսկ նպատակով սկսվել են բերքի պահպանման համար նախատեսված 7500 տոննա տարողությամբ, մթնոլորտի կարգավորման հնարավորությամբ հագեցած գերժամանակակից սառնարանային տնտեսության հիմնման աշխատանքները: