Գերժամանակակից սառնարանների կառուցում` 7500 տոննա տարողությամբ
Արագածավան գյուղում տեղակայված ագրարային համալիրի գերժամանակակից տեխնոլոգիաներով վերազինումը հնարավորություն կընձեռի առանց որևէ խոչընդոտների, կազմակերպել միմյանց հաջորդող մրգի արտադրական բոլորաշրջանը` բերքահավաքից մինչ մրգի տեսակավորում և պահպանում: Մրգի արտաքին տեսքի և համային հատկանիշների երկարատև պահպանման նպատակով` ակտիվ կերպով կառուցվում է 7500 տոննա տարողությամբ, մթնոլորտի կարգավորման հնարավորությամբ գերժամանակակից սառնարանային համալիր:
Բացի այդ, ընթացիկ տարում կգործարկվի նաև մրգի տեսակավորման ավտոմատացված հոսքագիծը, որը հնարավորություն կընձեռի միրգը տեսակավորել ըստ որակի, տրամաչափի, գունային երանգավորման և արտաքին վնասվածքների: