+374 55 400 130

Տանձի պտղատու այգիներին կմիանա նաև տափակ դեղձը

Հեռանկարային պլաններում տանձի պտղատու այգիներին կմիանա նաև 100 հեկտար հողատարածք զբաղեցնող տափակ դեղձը, որը հայտնի է իր վիտամիններով հարուստ բաղադրությամբ, հյութալիությամբ:

Մանկաբույժները խորհուրդ են տալիս այն անպայման ներառել երեխաների սննդային օրակարգում, քանի որ նշված դեղձի տեսակը չի առաջացնում ալերգիա, լավացնում է մարսողական համակարգը, բարձրացնում դիմադրողականությունը: Տափակ դեղձը օգտակար է նաև լյարդի, երիկամների և սրտանոթային խնդիրներով հիվանդների համար: