
Տանձ
Տանձը երկիր մոլորակի ամենատարեց մրգերից մեկն է: Կա կարծիք, որ տանձի առաջին մշակովի տեսակները աճեցվել են Հունաստանում և Պարսկաստանում:
Ոդիսականում Հոմերոսը տանձը անվանել է աստվածների ընծա: Հույները տանձը զոհաբերել են սիրո աստվածուհի Աֆրոդիտային և աստվածների թագուհի Հերային:

Տանձի 100 գրամ պտուղը պարունակում է .
Ճարպեր` 120մգ, որի գերակշռող մասը չի պարունակում խոլեստերին
Կալցիում` 9 մգ
Կալիում` 119 մգ
Մագնիում` 7մգ
Ֆոսֆոր` 11մգ
Տանձը պարունակում է նաև կարոտին, երկաթ , յոդ, PP, C, B1, P և այլ օգտակար միկրոտարրեր: Այն խորհուրդ է տրվում ուտել ճաշելուց 30-40 րոպե հետո: Վերջինս օժտված է առողջությունը բարելավող բազմաթիվ հատկանիշներով, որոնցից են`աղի և դժվարամարս ուտեստների յուրացումը, լյարդի, երիկամային հիվանդությունների և նյութափոխանակության բարելավումը:
Կոնֆերանս
Ռեդ Կոնֆերանս
Աշխարհով մեկ ամենասիրված ու տարածված տանձի տեսակ է, որի հայրենիքը համարվում է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունը: Սելեկցիոն աշխատանքների արդյունքում ստեղծված տանձի այս տեսակը, դեռևս 1895 թվականին արժանացավ բրիտանական ազգային համաժողովի անդամների ուշադրությանը` ստանալով իր արտասովոր Կոնֆերանս անվանումը:
Այն արտաքին տեսքով երկարավուն, կոնաձև է: Կոնֆերանսը լինում է երկու տեսակ` կանաչադեղնավուն և կարմրավուն երանգով օժտված Ռեդ Կոնֆերանս: Երկուսն էլ չափազանց պահունակ են:


Լուկաս
Տանձի այս տեսակը ստեղծվել է 1874 թվականին լեհ գիտնական Ալեքսանդր Լուկասի կողմից, որի պատվին ստացել է Լուկաս անվանումը: Այն աչքի է ընկնում իր խոշոր պտուղներով և հիանալի համային հատկանիշներով:
Արտաքնապես կանաչադեղնավուն է` մի կողմից կարող է թույլ կարմրավուն երանգ ունենալ: Տանձի այս տեսակը օգտագործում են բազմաթիվ բաղադրատոմսերում, հատկապես թխվածքներ պատրաստելիս:
Վիլիամս
Բրիտանական ծագում ունեցող տանձի այս տեսակը հիշատակվել է դեռև 1770 թվականին, սակայն հանրության կողմից այն լայն ճանաչում է ստացել շնորհիվ Ռոբերտ Վիլիամսի, որը վերջինս ներկայացրել է մրգերի և այգեգործական կուլտուրաների աճեցմամբ զբաղվող լոնդոնյան կազմակերպությանը, որից հետո տանձի այս տեսակը ստացել է Վիլիամս անվանումը:
Պտուղները լինում են, ինչպես կանաչ, այնպես էլ դեղնակարմրավուն գունայնությամբ: Բավականին խոշոր են: Կարող են կշռել մոտ 170-200 գրամ:


Նովեմբրա
Մոլդովական ծագում ունեցող տանձի տեսակ է: Պտղամիսը քաղցր և հյութալի է` յուրահատուկ համային հատկանիշներով օժտված:
Պտուղները կանաչավուն են, խոշոր մոտ 180-350 գրամ: Տանձի այս տեսակը համարվում է ձմեռային, քանի որ իր լիարժեք հասունությանն է հասնում հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին:
Բացահայտիր նաեւ մյուս մրգերը

Խնձոր
Դեռևս 1914 թվականին Արևմտյան Վիրջինիայից արտահանված և տարածված խնձորի տեսակը Հայաստանում:

Ծիրան
Այս միրգն այնքան հայկական է, որ աշխարհի որ ծայրում էլ այն համտեսես՝ կամա թե ակամա մտածում ես Հայաստանի մասին։



