Մրգի արտադրական բոլորաշրջանի նախավերջին և ամենակարևոր փուլերից մեկը դա տեսակավորումն է:
Այդ իսկ նպատակով՝ ձեռք է բերվել մրգի տեսակավորման գերժամանակակից ավտոմատացված հոսքագիծ, որը հնարավորություն կընձեռի միրգը տեսակավորել ըստ որակի, տրամաչափի, գունային երանգավորման և արտաքին վնասվածքների:
Հոսքագծի գործարկումը հնարավորություն կընձեռի արտաքին և ներքին շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների պահանջներին համապատասխան որակյալ միրգ տեսակավորել և ներկայացնել: Բացի այդ, այն կխթանի նաև, որպեսզի գյուղատնտեսական ոլորտում գործող այլ անհատներ և ընկերություններ` օգտվելով հոսքագծի ծառայություններից, իրենց արտադրանքը պատշաճ կերպով ներկայացնեն շուկաներում: